Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս ազատազրկման. պատիժը չի կիրառվի
Դատարանն այսօր՝ փետրվարի 5-ին հրապարակեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի գործով դատավճիռը:
Ըստ այդմ, Չարչյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Վերջնական պատիժնշանակվեց 3 տարի 7 ամիս 13 օր ժամկետով ազատազրկումը:
Պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվի: Չարչյանի նկատմամբ կսահմանվի փորձաշրջան 3 տարի ժամկետով։