171 ավտոբուսի ձեռքբերման մրցույթին արձագանքել և դիմել է չինական երեք ընկերություն
Հունվարի 29-ին տեղի է ունեցել 171 նոր ավտոբուսի վերաբերյալ մրցույթ, հայտ են ներկայացրել թվով 3 ընկերություն։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի գնումների վարչության պետ Վահան Պապիկյանը։
«Չինական 3 ընկերություն մասնակցել է Երևանում նոր ավտոբուսների ձեռք բերման մրցույթին։ Ընկերությունները ներկայացրել են բանկային երաշխիքները, և այժմ փաստաթղթերն ուղարկվել են ԿԲ՝ ստուգման համար»,- նշեց նա։