Ճեղքերից երևացող երկինք, անհավասար շարված մետլախի սալիկներ. Իոաննիսյանը դպրոցում արձանագրել է շինարարական խախտումներ
«Իրազեկ քաղաքացիների միավորման» հիմնադիր Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այցելել էի Երևանի 145 դպրոցի կառուցվող նոր մարզադահլիճը։ Շինարարության որակը այնպիսին էր, որ եթե որևէ շինարար այդ կիքսերի կեսի կեսը աներ մեր տանը` վաղուց ճանապարհել էի։
Ճեղքերից երևացող երկինք, անհավասար շարված հատակի (մետլախի) սալիկներ, առանց ջերմամեկուսացման տաք ջրի խողովակներ և այլն։ Եվ սա միայն անզեն աչքս մտած թերություններից։
Առաջիկայում «Իրազեկ քաղաքացիների միավորումում» փորձելու ենք հասկանալ, թե ո՞ր խորքային խնդիրների արդյունքում են շինարարները պետության համար այդքան անորակ կառուցում։ Արդյո՞ք պետության ստանդարտներն են շատ ցածր, թե՞ ստանդարտները նորմալ են, բայց վերահսկողությունն իր տեղում չի։