Զելենսկիին ցանկանում են զրկել որոշ լիազորություններից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսին կկորցնի իր լիազորությունների մի մասը։ Այս մասին Direct TV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախկին տարածքների և ներքին տեղահանվածների գծով նախկին փոխնախարար Գեորգի Տուկան։
Նրա խոսքով` դա տեղի կունենա մայիսին Զելենսկու` նախագահի պաշտոնավարման օրինական ժամկետի ավարտից հետո։
«Ըստ ուկրաինական օրենսդրության` որոշ գործողություններ կարող է կատարել միայն Ուկրաինայի նախագահը»,- ասել է նախկին փոխնախարարը։