Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին
Հասարակություն

ԱՏՁՄ-ի հայտարարությունը «Սիներջի»-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և ևս երկու աշխատակցի ձերբակալության մասին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում արդեն օրինաչափություն դարձած անվանի մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների աղմկոտ ձերբակալությունների մասին: Այդ քրեական գործերի գերակշիռ մասն արդյունքում կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով։ Նման վերաբերմունքը ոչ միայն վնաս է հասցնում նշված անձանց՝ տարիներով ձեռքբերած, իրենց ղեկավարած կառույցի կամ ոլորտի համբավին, այլև Հայաստանի Հանրապետությանը, որը սկսել է ընկալվել որպես դատավարական իրավունքները խախտող և ներդրումներ կատարելու ու բիզնես սկսելու համար ռիսկային երկիր: Այս մասին նշվում է միության տարածած հաղորդագրության մեջ, որում նաև ասվում է.

«Նման օրինակներից է սույն թվականի հունվարի 31-ին «Սիներջի» (Synergy Armenia) ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի, ինչպես նաև աշխատակիցներ Լիլի Մկրյանի և Անի Գևորգյանի ձերբակալումները: Նման վերաբերմունքն անընդունելի է, քանզի խաթարված համբավն, անգամ արդարացման կամ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճելու դեպքում, վերականգնելը շատ դժվար է և հասցնում է այնպիսի վնասներ, որոնց համար պատասխանատվություն ոչ ոք չի կրում։

Դատավարական օրենսդրությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, որոնցից են գրավոր բացատրություններ ներկայացնելը, քննիչին կամ դատարան ծանուցմամբ ներկայանալը և այլն: Սակայն ինչպես տեսնում ենք վերջին շրջանում անմիջապես կիրառվում են այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորինս աղմկոտ կդարձնեն ձերբակալությունը՝ հանրային գործիչներին հավասարեցնելով ծանր հանցագործություններ կատարած անձանց։

Պետական նման անհեռատես վերաբերմունքը բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ, ի վերջո հանգեցնելու է նրան, որ ոչ միայն արտասահմանյան բարձր տեխնոլոգիական, այլև տեղական տեխնոլոգիական բիզնեսը կամ կդադարեցնի իր գործունեությունը, կամ ստիպված կլինի տեղափոխվել այնպիսի երկիր, որտեղ հարգվում են բոլոր, այդ թվում՝ դատավարական իրավունքները։

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում և հորդորում համապատասխան պետական մարմիններին զերծ մնալ անընդունելի վարքագիծ դրսևորելու և անհիմն ձերբակալություններ իրականացնելու գործելաոճից և առաջնորդվել դատավարական օրենսդրությամբ նախատեսված այնպիսի միջոցներից, որոնք անհարկի և չվերականգնվող վնաս չեն հասցնում բիզնեսին և մեր երկրին։

Առաջատար տեխնոլոգիաների ձենարկությունների միություն ՀԿ»: