Ռուսաստանը և Իրանը չեն հրավիրվել Մյունխենի անվտանգության համաժողովին
Այս տարի Ռուսաստանը Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու հրավեր չի ստանա, մինչդեռ նախկինում Ռուսաստանի Դաշնությունն ինքնուրույն հրաժարվում էր մասնակցել դրան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Կոնֆերանսի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի խոսքով՝ Ռուսաստանի հայտարարությունները «բանակցելու, բայց ոչ Ուկրաինայի կառավարության հետ» պատրաստակամության մասին իրականում նշանակում են, որ «բանակցելու լուրջ պատրաստակամություն չկա»։ Ուստի համաժողովի կազմակերպիչները «սեփական նախաձեռնությամբ հայտարարեցին, որ իրենք չեն հրավիրում Ռուսաստանի կառավարությանը, այլ հրավիրում են ռուսներին հասարակական կազմակերպություններից և վտարանդի քաղաքական գործիչների»։
Նմանատիպ հրավեր Իրան չի ուղարկվի։