ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրաքում 16 մարդ է զոհվել
ԱՄՆ-ի կողմից արևմտյան Իրաքի Անբար նահանգի հրթիռակոծման հետևանքով 16 մարդ է զոհվել։
Այս մասին հաղորդում է Shafaq News լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով այս նահանգում ռազմական գործողությունների իրաքյան հրամանատարությանը:
«Ամերիկյան հրետակոծության հետևանքով զոհվել է 16 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շաբաթ գիշեր Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հարվածել է ավելի քան 85 թիրախների, որոնք պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և հարակից ուժերին Իրաքում և Սիրիայում՝ Հորդանանում իր ռազմակայանի դեմ պատասխան հարվածների շրջանակներում: