Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի ռազմածովային ուժերին կոչ է արել պատրաստվել պատերազմի
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի ռազմածովային ուժերին կոչ է արել պատրաստվել պատերազմի և պաշտպանել երկրի ծովային ինքնիշխանությունը։
Այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը:
«Ծովային նավաշինարան կատարած այցի ժամանակ Կիմ Չեն Ընը կոչ է արել ուժեղացնել երկրի նավատորմը՝ մարտունակությունը բարելավելու և ծովային ինքնիշխանությունը պաշտպանելու համար», - ասվում է զեկույցում: