Իրաքում հարձակվել են ամերիկյան բազայի վրա
Լիբանանյան «Ալ-Մայադին» ալիքը, որը կապված է Հեզբոլլահի հետ, հայտնել է, որ Իրաքում իսլամական դիմադրությունը անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել է Էրբիլում գտնվող ամերիկյան բազայի վրա:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այսօր առավոտյան ԱՄՆ զինված ուժերը հարձակվել են Իրաքում և Սիրիայում ավելի քան 85 թիրախների վրա:
Հարվածների թիրախ են դարձել ինչպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար «Ղուդս» ուժերը, այնպես էլ դրա հետ կապված զինված խմբավորումները: