Մոլդովան կարող է անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
Մոլդովան կարող է Եվրամիության մաս դառնալ ավելի շուտ, քան նախատեսված 2030 թվականին, դրա համար անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։
Այս մասին եթերում հայտարարել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դեկտեմբերի 24-ին հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար։
Բացի այդ, նա հանդես եկավ խորհրդարանում հանրաքվե կազմակերպելու նախաձեռնությամբ, որպեսզի քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց կարծիքը հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։
Հանրաքվեն կարող է տեղի ունենալ նախագահական ընտրությունների հետ նույն օրը։ Միաժամանակ, Մոլդովայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենց առջեւ խնդիր են դրել անդամակցել Եվրամիությանը մինչեւ 2030 թվականը։