Ռումինիան պատրաստ չէ Ռուսաստանի հետ պոտենցիալ պատերազմին. Ռումինիայի գլխավոր շտաբի պետ
Ռումինիան պատրաստ չէ Ռուսաստանի հետ պոտենցիալ պատերազմին, ուստի նա և ԵՄ մյուս երկրները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն իրավիճակը շտկելու համար։
Այս մասին ասել է Ռումինիայի պաշտպանության շտաբի ղեկավար գեներալ Գեորգե Վլադը, մեջբերում է Politico-ն։
«Ռումինիայի բնակչությունը, ինչպես Եվրամիության ողջ բնակչությունը պետք է մտահոգված լինեն», - ասել է նա:
Նա պնդել է, որ եթե Ռուսաստանը հաղթի, իրավիճակը Բալկաններում կլարվի։
Քաղաքական գործիչը նաև հանդես է եկել 35 տարեկանից ցածր տղամարդկանց և կանանց կամավոր հիմնական զինվորական պատրաստության օգտին և Ռումինիայում պարտադիր զինվորական ծառայության վերացումը ներկայացրել է որպես բանակի մարտունակության նվազման պատճառ։