Անօդաչու թռչող սարքը հարձակվել է «ЛУКОЙЛ» ընկերության գործարանի վրա
Վոլգոգրադում հրդեհ է բռնկվել «ЛУКОЙЛ» ընկերության նավթավերամշակման գործարանի տարածքում։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։
Հրդեհի տարածքը ներկայումս կազմում է 300 քառ։ Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հաստատել է տեղեկությունը, որ նավթավերամշակման գործարանում հրդեհի պատճառ է դարձել խոցված անօդաչու թռչող սարքը։