ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մեկնում է Մերձավոր Արևելք
ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի հնգօրյա արտասահմանյան շրջագայության, որի ընթացքում կայցելի Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ։
Էնտոնի Բլինկենի այցը կսկսվի փետրվարի 4-ին և կտևի մինչև փետրվարի 8-ը։
Իր ուղևորության ընթացքում Բլինկենը կայցելի Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Քաթար, Իսրայել և Հորդանան գետի Արևմտյան ափ: