Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Կոռուպցիա կա կոռուպցիա», բայց այն համակարգային չէ՞.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ իշխանությունները (կարևոր չէ, թե՝ որ) խրոխտ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մտապատկերում առաջ է գալիս սեփական պոչը բռնել ցանկացող շունիկի պատկերը: Սա տողերիս հեղինակի պատկերավոր դիտարկումը չէ, բայց այն չափազանց դիպուկ է՝ հատկապես փաշինյանական կառավարության վերջին նիստի ընթացքում հնչած որոշ «հակակոռուպցիոն» հայտարարությունների նախաբնութագրման համար: Հարցն այն է, որ երբ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչներն են խոսում կոռուպցիայի դեմ պայքարից, ապա այստեղ միայն գեղարվեստական պատկերով դժվար է բնութագրել երևույթը: Դա երևի այդպիսի գիտափորձ է՝ եփած հավերի ծիծաղը շարժելու նպատակով, ըստ որում՝ ոչ թե փոխաբերական, այլ ամենաուղիղ իմաստով:

Լավ, դեռ մի կողմ ենք դնում էկոնոմիկայի նախարարությունում «բռնոցի-կալանոցին», դրան շաղկապված թեմատիկ ճյուղավորումներն ու այլ ճառագայթները: Ինչ-որ բան հուշում է, որ իշխանամերձ ու իշխանամեջ անձանց հետ կապված այդ պատմության խմորը դեռ «ցիստեռններով» ջուր է քաշելու: Այնպես որ, դրա հետ կապված անդրադարձերի պակաս չի լինի:

Վերցնում ենք զուտ պետական գնումների հետ կապված դիտարկումը, որ կառավարության վերջին նիստում բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը: Քննարկվում էր գնումներին, կոռուպցիոն ռիսկերին առնչվող հարց, Փաշինյանը, որպես իրեն հենց նոր հայտնի դարձած մի մեծ գաղտնիք, նկատեց, թե գործարարները պետական գնումներին մասնակցելու հետ կապված ասում են. «Լավ, է՜, ձեր գնումներին մասնակցենք՝ ՊՎԾ-ն, ԱԱԾ-ն գալու են, մամուլը գրելու է...»:

Մի փոքր բացենք ասվածը: Խոսքն այն մասին է, որ ինչ-ինչ գործարարներ ասել են, որ եթե իրենք ներգրավվեն պետական գնումների գործընթացում, ապա իշխանության պատժիչ մարմինները կընկնեն իրենց ու իրենց ընկերությունների ետևից: Քավ լիցի, նման մարմինների պակասություն չկա՝ հարկային, վերահսկողական, ոստիկանություն, ԱԱԾ և այլն: Այստեղ հետաքրքիրը «եթե պետական գնումների մրցույթին մասնակցենք» ձևակերպումն է: Մենք, իհարկե, հակված չենք նրան, որ պետական գնումներին չմասնակցողները ճնշումների չեն ենթարկվում, սակայն հետաքրքիր է, թե ինչու են գործարարները շեշտադրում հենց պետական գնումները: Այ, այստեղ հետաքրքիր շերտեր կան: Եկեք մի պահ «հանգիստ թողնենք» Հայաստանում կոռուպցիան հաղթահարած լինելու մասին դեռ քանի տարի առաջ հպարտ-հպարտ ազդարարած Փաշինյանին ու մի փոքր բացենք նրա ականջին գործարարների հասցրած դառը ճշմարտությունը:

Այդ մարդիկ ի՞նչն են սխալ ասել:

Ակնհայտ է, որ «Նիկոլի թվի» Հայաստանում տնտեսավարումը, առավել ևս՝ պետական պատվերների հետ կապված գործընթացները քաղաքականացված են: Այդ ասպարեզում պատահական անձինք կամ ընկերություններ չեն էլ կարող հայտնվել: Նախ՝ այո, գործարարները միանգամայն հիմնավոր մտավախություններ ունեն, որ այս կամ այն պետական պատվերն ստանձնելու համար պայքարի մեջ մտնելու դեպքում իրենց դեմ կկիրառվեն զանազան ճնշումներ՝ «ֆավորիտ» ընկերության օգտին:

Երկրորդ՝ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ իր ընկերության մասնակցությունը կամ ավելի ճիշտ՝ հայտ ներկայացնելը չի օգտագործվելու ներկայացրած առաջարկությունները կամ գաղափարները կրկնօրինակելու և յուրացնելու, աշխատանքի կամ ծառայության գները նախապես պարզելու և դրանցից ավելի ցածր գներ նշելու, ինչպես նաև՝ գնման գործընթացին օրինականության պատրանք հաղորդելու նպատակով: Այսինքն՝ իբր, տեսեք, ամեն ինչ լավ է, մի քանի հայտ է եղել, մրցակցություն է եղել, ընտրվել է ամենից ցածր գին առաջարկողը, կա ամենից ձեռնտու տարբերակ առաջարկողը:

Երրորդ՝ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ եթե նույնիսկ ինքը մասնակցի գնման գործընթացին, չի հայտնվելու քաղաքական պարտադրանքի տակ, այսինքն՝ չեն ստիպելու իրեն, որ դառնա, կոպիտ ասած, «նիկոլական»: Դե, հրաժարվելու դեպքում... տեսեք վերը՝ ստուգումների մասին գործարարների խոսքերը՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ:

Եվ վերջապես, ոչ մի գործարար չի կարող վստահ լինել, որ Փաշինյանի կառավարության հետ գործ բռնելու դեպքում չի «քցվելու»: Այդ գործում, ի վերջո, փաշինյանական իշխանությունը չեմպիոնների չեմպիոն է: Է՛լ ավելին, ոչ մի գործարար չի կարող վստահ լինել, որ Փաշինյանի իշխանության պայմաններում «պետական պատվեր» ստանձնելու դեպքում հարկադրված չի լինելու պարբերաբար չնախատեսված մուծումներ անել հանրահայտ որոշ հիմնադրամների:

Շարունակությունն ավելի ճո՛խ է:

Եկեք միասին շնչադադար վերցնենք ու ինքներս մեզ հարց տանք. իսկ այդ ո՞ր կառավարությունը, ո՞ր վարչապետն է խոսում պետական գնումների ժամանակ մրցակցությունից և ՄՐՑՈՒՅԹԻՑ:

Սա այն կառավարությունն է, որն ուղղակի կարելի է անվանել «մեկ անձից գնումների» կառավարություն: Այսինքն, այս կառավարությունը պետական միջոցներով աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնումները, որպես կանոն, իրականացնում է առանց մրցույթների, իբրև թե՝ հրատապության կարգով, «մեկ անձից»: Մամուլը պարզապես հեղեղված է այդ մասին հրապարակումներով: Ու կապ չունի՝ ինչ-որ հուշանվերներ է ձեռք բերո՞ւմ ինչ-որ նախարարություն, թե՞ օտարերկրյա պատվիրակության են «ռեստորան տանում»: Արդեն չենք խոսում ասֆալտի, դպրոց կառուցելու, մոդուլային շինություն հավաքելու մասին, ցնցուղն ու կախիչն էլ՝ ձեզ փեշքեշ: Մեկ անձից գնել է, որ գնում են:

Ի՜նչ մրցույթ, ի՜նչ մրցակցություն...

Այնպես որ, եթե անգամ գործարարները Փաշինյանի կամ նրա որևէ կարկառունի ականջին բան են ասել, այդ «բանը» ակտուալ է և դեռ այնքան ակտուալ կլինի, որքան գոյություն կունենա այս իշխանությունը:

Վերադառնանք Փաշինյանին ու կոռուպցիան հաղթահարած լինելու մասին մի ժամանակվա նրա պնդումներին, նաև սրբագրումներին, թե՝ չէ, ոնց որ կոռուպցիա դեռ կա, բայց այն համակարգային չի... Հա, իր նախարարներից մեկն էլ էր նախօրեին այդ մասին խոսում՝ հենց վերջին «բռնոցի-կալանոցիի» թեմայի մեջ:

Իյա՜, իրո՞ք: Այսինքն, համակարգ արդեն չկա, դրա համար՝ համակարգային չէ՞, թե՞ մեկ այլ հասարակ մահկանացուներիս անհասկանալի նրբերանգ կա: Ի՞նչ ասել է՝ «համակարգային կոռուպցիա չկա» մի իշխանության պարագայում, որն ընդամենը «օրինականացրել» է անհիմն բարձր պարգևավճարումները, որի ներկայացուցիչները թանկարժեք անշարժ գույք ձեռք է, որ ձեռք են բերում, ի լրումն՝ կասկածելիորեն նպաստավոր պայմաններով վարկավորվելով: Ի՞նչ ասել է՝ «համակարգային կոռուպցիա չկա» մի իշխանության պարագայում, որի բարձրաստիճան ներկայացուցիչների ազգականները, բարեկամները, ընկեր-խնամիծանոթները ներգրավված են նույն իշխանության մեջ, այս մի քանի տարվա մեջ բիզնես «վերելք» են արձանագրել և այդպես շարունակ: Այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, քանզի իրապես շատ տխուր է: Ու ոչ միայն այս առումով...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում