«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումը
Քաղաքականություն

Նիկոլը սուտ հանեց Սուրեն Պապիկյանին, ոչ լեգիտիմ հայտարարեց ԶՈՒ ԳՇ պետին․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ Նիկոլը 1 ժամ 7 րոպեանոց հարցազրույցում զինաթափում էր Հայոց Զինված ուժերը, որի ժողովրդային անվանման գործածումն անգամ իր համար օտար ու անհասկանալի է։ Հանգամանալից, ամեն բառը կարելի է քննել ու դրա պատասխանը, հետո արդեն իրավական գնահատականը տալ։ Բայց սահմանափակվեմ նրա խոսքից մեկ կարճ մեջբերմամբ՝ «Այսօր մենք այդ հայեցակարգի (նկատի ունի Բանակի բարեփոխումները. ԳՄ) քաղաքական կոնտեքստի մասին խոսեցինք, այդ բանակն ի՞նչ խնդիր ունի լուծելու, այդ բանակը խնդիր ունի լուծելու պատմական արդարությունն ապահովելու կամ վերականգնելո՞ւ, թե այդ բանակը խնդիր ունի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելու խնդիր և ոչինչ ավելի¦։

Նիկոլը երեկ հայտարարեց, նաեւ որ ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը դեռ չկա, դեռ մտածում են ու ուզում են անգամ տարրական բաներ հասկանալ։ (Ամբողջ հարցազրույցը կարող եք գտնել նրա պաշտոնական կայքում):

Փաստորեն, սրանով սուտ հանեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որը պարբերաբար խոսում էր ՀՀ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի մասին, խոստանում անգամ հնարավորություն տալ ծանոթանալ դրան։ Պապիկյանը, որն արդեն երկու ամիս չի կարողանում իմ հարցումներին ի պատասխան ասել, թե ինչ է նիկոլական ձեւակերպմամբ Բանակում արմատախիլ արված 5–րդ շարասյունը։

Նիկոլը սուտ, կամ ավելի վատ՝ ոչ լեգիտիմ հայտարարեց ՀՀ Զինված ուժերի ներկայիս գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին։ Գեներալ-լեյտենանտին, որը ծնվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ազոխում, զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրել, բայց այլեւս գաղտնիք չէ, որ նիկոլական իշխանության քիմքին դուր չեկած մի արտահայտության համար պաշտոնազրկվել, հետո արդեն՝ ՀՀ ամենաբարձր կաբինետների առաջարկով, ավելի բարձր կաբինետներում 2021-ին ԱՀ ՊԲ շտաբի պետ նշանակվել, բայց վախենում է դրա մասին պաշտոնական կենսագրականում նշել։

Հիմա Պապիկյանն ու Ասրյանը, նախօրեին Հայաստանի Հանրապետության զինված ուժերին աննշան դեր նախանշած փաշինյանական հայտարարություններին, հեղինակազրկմանն ի պատասխան այսօր ի՞նչ արեցին։

Հավաքել են ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ծառայողներին ու տարել վոլեյբոլի առաջնության։

Քիչ է, վաղն էլ «Կարապի լիճը» բեմադրեք ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ (կներեն վաստակ ունեցող սպաներն ասածիս համար)։ Դա էլ կլինի նիկոլական պատկերացմամբ կուլտուրական, առանց ռեւանշիզմի, ագրեսիայի, պատմական հիշողության։

ՀԳ. «Կարապի լիճը» ավելի շուտ բեմադրվեց։ Քիչ առաջ պարզվեց, որ նիկոլական ֆեյքային քարոզչամեքենան Սուրեն Պապիկյանին արդեն տարել է Հ1, Պետրոսի մոտ հարցազրույցի։ Քիչ անց այն եթերում կլինի։ Եթե ունեք ներվ, դիտեք, թե ինչպես հիմա էլ փաշինյանական թեզերը, բանակի հեղինակազրկումը, ամորձատումը Պապիկյանի շուրթերով իրականացնում Հ1 եթերում»,- գրել է Մանուկյանը։