Արցախի ՊԲ-ում ծառայած ժամկետային զինվորները ՀՀ-ում զինգրքույկ չեն ստանա, բայց կզորացրվեն
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակում ծառայություն կատարած ժամկետային զինվորները, որոնց ծառայությունը կիսատ է մնացել, կարող են ՀՀ Պաշտպանության նախարարությունից թույլտվություն վերցնել զորացրվելու համար, սակայն նրանց զինվորական գրքույկ կտրամադրվի միայն այն դեպքում, եթե ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: