Արիանա Հովսեփյանի մեքենան վնասած քաղաքացու նկատմամբ, որպես խափանման միջոց, նշանակվել է 2-ամսյա տնային կալանք և վարչական վերահսկողություն
Օրեր առաջ, NEWSPRESS.am կայքի հիմնադիր տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի մեքենան վնասած Մարտին Ամիրխանյանի նկատմամբ, դատարանը, որպես խափանման միջոց ընտրել տնային կալանք։
Նա փորձել էր հրդեհել Արիանա Հովսեփյանի մեքենան։ Հրդեհի բռնակման ահազանգին անմիջապես արձագանքած փրկարարներին հաջողվել էր ժամանակին մարել կրակը։ Դրանից ժամեր անց, ոմն քաղաքացի՝ Մարտին Ամիրխանյան անուն ազգանունով, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել և խոստովանել՝ «Արիանայի մեքենայի վնաս տվողը ես եմ»։
Գործի առթիվ ընթացել է նախաքննություն, պարզվել միջադեպի հանգամանքները և գնահատվել պատճառած վնասի չափը։ Արդյունքում, դատարանի որոշմամբ, Մարտին Ամիրխանյանի նկատմամբ, մեր տեղեկություններով, նշանակվել է 2-ամսյա տնային կալանք և վարչական վերահսկողություն։