Իրանի հոգևոր առաջնորդը հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտությունից
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո հարաբերությունների վատթարացման ֆոնին:
Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։
Կիրակի օրը անօդաչու թռչող սարքը հարձակվել է Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի վրա։ Պաշտոնապես երեք ամերիկացի զինվորական է զոհվել, ավելի քան 40 զինվոր վիրավորվել։ Ամերիկացիները տարածաշրջանում Իրանի հետ կապված խմբավորումներին մեղադրել են ռազմական օբյեկտի վրա հարձակման համար: