Հյուսիսային Կորեան մի քանի թեւավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ
ԿԺԴՀ-ն կրկին մի քանի թեւավոր հրթիռ է արձակել իր տարածքից դեպի Դեղին ծով:
Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ ծառայությանը։
«Այսօր Հյուսիսային Կորեան մի քանի թեւավոր հրթիռներ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ: Հարավային Կորեայի և ամերիկյան հետախուզական ծառայությունները մանրամասն վերլուծություն են իրականացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վերջին շրջանում սա Հյուսիսային Կորեայի կողմից թեւավոր հրթիռների չորրորդ փորձարկումն է։ Ամեն անգամ հարավկորեացի զինվորականները հաղորդում են արձակման մասին մի քանի ժամ անց: