Թուրքիայում ԱՄՆ-ին անվանել են թշնամի է երկիր
Թուրքիան պետք է առերեսվի այն իրականության հետ, որ ԱՄՆ-ը թշնամի երկիր է:
Այս մասին RIA Novosti-ին ասել է թուրքական Vatan (Հայրենիք) կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը։
«Թուրքիան նախ պետք է տեսնի իրականությունը: Վերջերս մեր ինը զինվորներ զոհվեցին Մեթինում (Հյուսիսային Իրաք), ԱՄՆ-ն ուղղակիորեն խոցեց մեր ինքնաթիռները անօդաչու թռչող սարքի միջոցով և ամերիկացի զինվորները մասնակցեցին Մեթինայի գրոհին իրենց հրամանատարների հետ միասին: Ամերիկան մեր դեմ է, Ամերիկան Թուրքիայի թշնամին է, Ամերիկան իր բազաները ստեղծել է Հունաստանի ողջ ափի երկայնքով»,- ասել է քաղաքական գործիչը։