Իսրայելի բանակի դուրսբերումից հետո Խան Յունիսում հայտնաբերվել է 22 դի
Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի ճանապարհներին իսրայելական բանակի նահանջից հետո հինգշաբթի օրը հայտնաբերվել է 22 զոհի դի:
Այս մասին հաղորդում է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաընկերությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը իրականացնում է մարտավարական դուրսբերում և իր ուժերի վերաբաշխում որոշ շրջաններից՝ պաղեստինցիներին հնարավորություն տալով ստուգել այն վայրերը, որոնք իսրայելական զորքերը լքում են: