Բողոքող ֆերմերները Բրյուսելում խարույկներ են վառել Եվրախորհրդարանի դիմաց
Եվրոպացի ֆերմերները, որոնք ժամանել էին Բրյուսել բողոքի ցույցի համար, խարույկներ են վառել քաղաքի կենտրոնում, այդ թվում՝ Լյուքսեմբուրգի հրապարակում գտնվող Եվրախորհրդարանի շենքի դիմաց:
Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Խորհրդարանի մուտքն արգելափակվել է ոստիկանների կողմից: Ցուցարարներն ու իրավապահները շարունակում են իրենց ծառայությունը, ոստիկանությունը միայն պարբերաբար փորձում է մարել հրդեհները։