Չեմ ուզել, որ ասեն՝ պարոն Գասպարյանը վատացել էր, շտապօգնություն կանչեցին, այդ վերնագրերից ելնելով՝ դեղերը խմել եմ, նոր եկել. Գասպարյան
Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի և Վարդան Թունյանի քրեական գործով դատական նիստն է։
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ թեև առողջական խնդիրներ ունի, բայց ամեն ինչ արել է, որ ներկայանա դատավարությանը։
«Մինչև դատավարությունն իմ ճնշումը բարձրացել էր 196/109, ես դեղեր եմ խմել, իջելա, վերջինը չափեցի, դառելա 105/98։ Էլի դեղ եմ խմել, չեմ ուզեցել, որ դատը չլինի, ասեմ՝ ինչի համար։ Չեմ ուզել, որ ասեն՝ պարոն Գասպարյանը վատացել էր, շտապօգնություն կանչեցին և այլն, այդ վերնագրերից ելնելով՝ դեղերը խմել եմ, նոր եկել»,-ասաց նա։