Այսօրվանից վաճառքի կհանվեն մեքենաների 00 ОО 000 համարները. բարի ժամանց ենք մաղթում բոլորին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այսօրվանից, փաստորեն, սկսվում է 00 ОО 000 համարների վաճառքը, պետք է խնդրեմ, որ նայենք, որ էդտեղից պետական բյուջե հնարավորինս շատ և հնավորինս մեծ թիվ մուտք արվի և իհարկե պետք է մատչելի լինի։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ես այդ հարթակից ակնկալում եմ, որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը, որ հնարավոր է գին բարձրանա և մաքսիմալ գներով վաճառվեն այդ համարանիշները։ Գիտենք, որ նման համարների սիրահարները Հայաստանում քիչ չեն, այնպես որ, բարի ժամանց ենք մաղթում բոլորին»։