ԱՄՆ-ում պարզվել է, թե երբ Զելենսկին պաշտոնանկ կանի Զալուժնիին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի սկզբին պաշտոնանկ կանի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նախագահի հրամանագիրը սպասվում է մինչև շաբաթվա վերջ»,- ասվում է հրապարակման մեջ:
Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականներից մեկը նաև ասել է, որ որպես հավանական իրավահաջորդ դիտարկվում է ուկրաինական ցամաքային զորքերի ներկայիս հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։