Ճապոնիան և ԱՄՆ-ը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Օկինավայից հարավ
Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Օկինավայից հարավ:
Ամերիկյան կողմը մասնակցում է USS Carl Vinson և USS Theodore Roosevelt ավիակիրներով իսկ ճապոնական Ise կործանիչով:
Հրամանատարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունները ուղղված են Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի և ԱՄՆ ռազմածովային ուժերի մարտավարական հմտությունների և փոխգործունակության բարձրացման շրջանակներում:
Զորավարժություններին մասնակցում են նաև ամերիկյան USS Lake Erie, USS Princeton հրթիռային հածանավ, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչներ։