Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է առանց ՀԱՊԿ-ի. ՌԴ ԱԳՆ-ն
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ-ի հետ համագործակցության:
Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։
«Ես չեմ կարող ձեզ տրամադրել տեղեկատվություն, որը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության», - ասել է Վասիլևը։
Բացի այդ, դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակը օգտագործելու փորձեր՝ իրավիճակը սրելու ոչ միայն այնտեղ, այլև ողջ Կովկասում։