Հուսիթները խոցել են ամերիկյան առևտրային նավը
Անսար Ալլահ շարժման հուսիթները հրթիռային հարձակում են գործել ամերիկյան առևտրային նավի վրա, որը մեկնում էր Իսրայել։
Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Եմենի նավատորմը բարձր որակի գործողություն է իրականացրել՝ մի քանի հականավային հրթիռներով հարձակվելով ամերիկյան առևտրային նավի վրա, որը շարժվում էր դեպի Իսրայելի նավահանգիստներից մեկը»,- ասել է Սարիան հուսիթներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։