ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հուսիթներին
Ամերիկյան զինուժը նոր հարված է հասցրել Եմենին:
Հարձակման թիրախը եղել է «Անսար Ալլահ» շարժման բազաներից մեկում գտնվող հրթիռը:
Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
«Հունվարի 31-ին, ամերիկյան ուժերը խոցել և ոչնչացրել են հուսիթների «երկիր-օդ» հրթիռը, որը պատրաստ էր արձակման: Ամերիկյան ուժերը հայտնաբերել են հրթիռ Եմենի հուսիթների կողմից վերահսկվող տարածքներում և որոշել, որ այն անմիջական վտանգ է ներկայացնում ամերիկյան ինքնաթիռների համար», - ասվում հայտարարության մեջ: