«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումը
Քաղաքականություն

Ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալը և ևս 6 անձ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողությունների, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվող խուզարկությունների մասին:

Ըստ այդմ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:

Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը:

Նշված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 6 անձ:

Մյուս քրեական վարույթով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, կատարված քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորորշիչներին։ Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։

Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է:

Այս քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում նշված պաշտոնատար անձը ձերբակալվել է:

Երկու քրեական վարույթներով ակտիվ նախաքննությունը շարունակվում է։
Ըստ անհրաժեշտության՝ ՀՀ քննչական կոմիտեն հետագայում հանդես կգա պաշտոնական հաղրոդագրությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: