ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրաժարվել է ՌԴ-ին ճանաչել որպես «ագրեսոր պետություն»
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրաժարվել է ՌԴ-ին ճանաչել որպես «ագրեսոր պետություն»: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Միջազգային դատարանը չի հետևել Կիևին և սկզբունքորեն հրաժարվել է Ռուսաստանին ճանաչել «ագրեսոր պետություն»»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դատարանը նաև մերժել է ուկրաինական պնդումներն առ այն, որ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ են։
ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ այս եզրակացությունները առանձնահատուկ նշանակություն ունեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի վճռով Կիևը հույս ուներ ամրապնդել Արևմուտքում գողացված ռուսական ակտիվների փոխանցման և Ռուսաստանի դեմ միջազգային սահմանափակումներ մտցնելու իր պահանջները․
«Բացի այդ, Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Միջազգային քրեական օրենսգրքով նախատեսված Ուկրաինայի պահանջը՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Boeing MH17 ինքնաթիռի կործանման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։