«Սովի վտանգը մեծ է, այն օրեցօր ավելանում է»․ ԱՀԿ ղեկավարը հայտարարություն է արել
Գազայի հատվածի հիվանդանոցներում սովի սպառնալիքն օրեցօր ավելանում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ վկայակոչելով Գազայում ԱՀԿ աշխատակիցների զեկույցները։
Նա մանրամասնել է, որ կազմակերպության աշխատակիցները տեղից զեկուցում են բժշկական անձնակազմի և հիվանդների համար սննդի շարունակական նվազման մասին՝ հայտնելով, որ սնունդ ստանում են օրական միայն մեկ անգամ։
«Սովի վտանգը մեծ է, որն օրեցօր ավելանում է մշտական ռազմական գործողությունների և մարդասիրական օգնության սահմանափակ հասանելիության պայմաններում», - ասել է Գեբրեյեսուսը։