Հիվանդին արհեստական ականջ կտեղադրեն
Ինչպես newspress.am-ին տեղեկացնւմ է «Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը, փետրվարի 16-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում ախտորոշումամբ քաղաքացի։ Վերջինս Գյումրիի բնակիչ, 1993 թվականին ծնված Ա. Տ.-ն է։
Քաղաքացուն ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Հիվանդը գտնվում է վնասվածքաբանության բաժանմունքում։ Ամենայն հավանականությամբ նրան արհեստական ականջ կտեղադրվի: Պլաստիկ վիրաբույժի խոսքով` վերքի ապաքինվելուց հետո արհեստական ականջ կտեղադրվի: