Իրանն ԱՄՆ-ին նույնպես սպառնացել է կոշտ պատասխանով
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հերքել է տեղեկությունն այն մասին, որ Թեհրանն ու Վաշինգտոնը վերջին երկու օրերի ընթացքում հաղորդագրություններ են փոխանակել Մերձավոր Արևելքում արևմտյան կոալիցիայի ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքների մասին։
«Նման հաղորդագրություններ չեն փոխանակվել։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունն այն է, որ եթե որևէ կողմ հարձակվի իրանական տարածքի, նրա շահերի կամ արտերկրի կողմնակիցների վրա, Իրանը վճռական և կոշտ պատասխան կտա»,- մշտական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում IRNA-ն:
Որոշ լրատվամիջոցներ հունվարի 30-ին գրել են, որ վերջին երկու օրվա ընթացքում Վաշինգտոնը միջնորդների միջոցով մի քանի հաղորդագրություն է ուղարկել Թեհրանին լայնամասշտաբ պատերազմ սկսելու մասին: