Բայդենն ի վիճակի չէ լինել Միացյալ Նահանգների գերագույն հրամանատարը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ի վիճակի չէ լինել Միացյալ Նահանգների գերագույն հրամանատարը, և այս վիճակը միայն կվատթարանա, կարծում է երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը։
«Ջո Բայդենը մեր երկիրը տանում է ուղիղ դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ, և նրա ստեղծած ջարդերը միայն կսրվեն: Երբեք ավելի պարզ չի եղել այն փաստը, որ Ջո Բայդենը պարզապես չի կարող ԱՄՆ-ի գլխավոր հրամանատար լինել»,- ասել է Թրամփը:
Նախկին նախագահի խոսքով՝ Բայդենը թույլ է, ապաշնորհ և կոռումպացված, և իր գործողություններով, ներառյալ 2021 թվականին Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը, նա Վաշինգտոնի թշնամիներին հնարավորություն է տվել սանձազերծել քաոս և սարսափ։