Չինաստանում նշել են, որ Թայվանը ցանկացած պահի կարող է զոհ դառնալ ԱՄՆ-ի ձեռքում
Թայվանը ցանկացած պահի կարող է ԱՄՆ-ի պատճառով վերածվել զոհի, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Չեն Բինհուան՝ Թայվանի հարցերով Չինաստանի պետական խորհրդի գրասենյակի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թայվանը խլել է ամերիկյան բիզնեսը կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտում։
«Միացյալ Նահանգները միշտ հավատարիմ է ինքն իրեն, ուստի Թայվանը ցանկացած պահի կարող է վերածվել զոհի»,- ասել է Չեն Բինհուան՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները։