ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Զելենսկիին ստիպել է հետ կանգնել Զալուժնիին պաշտոնանկ անելու որոշումից
Ամերիկյան New York Times թերթի ընթերցողները արձագանքել են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին պաշտոնանկ անելու Վլադիմիր Զելենսկու անհաջող փորձի մանրամասները բացահայտող նյութերին։
Ինչպես հայտնում է NYT-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, Ուկրաինայի իշխանությունները հետաձգել են Զալուժնիի պաշտոնանկությունը՝ հրաժարականի մասին տեղեկատվության արտահոսքի պատճառով։
Միևնույն ժամանակ, բրիտանական Times թերթը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ, Զելենսկին ստիպված է եղել հետ կանգնել իր որոշումից՝ բարձրագույն ռազմական հրամանատարության և միջազգային գործընկերների ճնշումից հետո: