Ադրբեջանը շարունակում է օգնություն ուղարկել Ուկրաինային
2024 թվականի հունվարին Ուկրաինան ստացել է օգնության հերթական խմբաքանակը Ադրբեջանից, այդ թվում՝ 25 բեռնատար էներգետիկ սարքավորումներ՝ վերականգնման աշխատանքների համար։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։
Սա Ադրբեջանի օգնության արդեն չորրորդ մասնաբաժինն է, որը ներառում էր տրանսֆորմատորային ենթակայաններ, ուժային տրանսֆորմատորներ, լարեր, անջատիչներ և այլ սարքավորումներ վերականգնման և վերանորոգման աշխատանքների համար։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին այս աջակցության համար։ Տրամադրված սարքավորումներն օգտագործվում են ուկրաինացի էներգետիկների կողմից՝ վերականգնելու օբյեկտները, որոնք շարունակում են գնդակոծվել, մասնավորապես՝ առաջնագծի շրջաններում»,- նշել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։