ԱՄՆ-ն լրացուցիչ ՀՕՊ միջոցներ է ուղարկում արևմտյան կոալիցիայի բազա
Միացյալ Նահանգները լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ է ուղարկում արևմտյան կոալիցիայի բազա Սիրիա-Հորդանանի սահմանին գտնվող Թանֆ շրջանում, որտեղ անցած շաբաթ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվեց երեք ամերիկացի զինծառայող:
Այս մասին հայտնել է CBS-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ նրանց՝ սիրիա-հորդանանի սահմանին գտնվող բազան նախկինում հարձակման չի ենթարկվել, ուստի նրա հակաօդային պաշտպանության համակարգն այնքան բարձր մակարդակի վրա չէր, որքան Իրաքում և Սիրիայում, որոնք մշտապես ենթարկվում են հարձակումներին։
Հորդանան ուղարկված հակաօդային պաշտպանության համակարգերը նախատեսված են անօդաչու սարքերը որսալու համար։ Պենտագոնի տվյալներով՝ Թանֆ շրջանում գտնվող բազայում տեղակայված է մոտ 350 ամերիկացի զինծառայող։