Կենտրոնական հետախուզական վարչությունից հայտարարում են՝ ԱՄՆ-ն աշխարհում կորցրել է իր գերազանցությունը
Միացյալ Նահանգներն այլևս չունի անվիճելի առաջատարություն համաշխարհային ասպարեզում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը Foreign Affairs ամսագրի համար գրված հեղինակային հոդվածում։
«Չինաստանի վերելքը և Ռուսաստանի ռևանշիզմը լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերներ են ներկայացնում ինտենսիվ աշխարհաքաղաքական մրցակցության աշխարհում, որտեղ ԱՄՆ-ն այլևս չի վայելում անառարկելի գերակայություն և որտեղ առկա են կլիմայական սպառնալիքները», - գրել է Բերնսը: