ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում զինադադարի առաջարկ է ստացել
Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում զինադադարի մասին առաջարկ է ստացել, ուսումնասիրում է այն և պատասխան կտա:
Այս մասին ասել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։
Ավելի վաղ NBC News-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը, ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Քաթարը Փարիզում պայմանավորվել են Գազայի հատվածում պատանդների փուլային ազատման նոր գործարքի շուրջ: