Ֆրանսիայում ֆերմերներն ամբողջ օրը արգելափակել են Թուլուզի օդանավակայանի մուտքերը
Ֆրանսիայում բողոքի ցույցերը շարունակում են ֆերմերնեերը: Թուլուզի օդանավակայանի գլխավոր մուտքը ֆերմերների կողմից արգելափակված է ամբողջ օրվա ընթացքում, անհրաժեշտ է ընտրել շրջանցիկ երթուղի:
Այս մասին RIA Novosti-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ֆերմերները փակել էին Թուլուզ-Բլագնակ օդանավակայանի մուտքի խաչմերուկը և այնտեղ հրդեհ էին բռնկել։
Մի քանի տասնյակ տրակտորներ շրջապատել են խաչմերուկը, ֆերմերները ծղոտն ու անվադողերը կուտակել են և այրել դրանք:
Ավելի ուշ հրդեհը մարելու համար ստիպված են եղել միջամտել հրշեջները։