Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ
Մշակույթ

Ամբերդն ընդգրկվել է Եվրոպայի «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում (լուսակարներ)

Ամբերդ պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է  «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Եվրոպա Նոստրան», Մշակութային և բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտն այսօր հայտարարել են Եվրոպայում գտնվող և 2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները:

2024 թվականի Եվրոպայի 11 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են.

. Ամբերդ պատմամշակութային արգելոց, ՀԱՅԱՍՏԱՆ
. Դուրեսի հնավայր (Muret e Portës), ԱԼԲԱՆԻԱ
. Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, ԲԵԼԳԻԱ
. Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, ՖՐԱՆՍԻԱ
. Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս և Ֆոլեգանդրոս, ՀՈՒՆԱՍՏԱՆ
. Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, ԻՏԱԼԻԱ
. Սիենայի սինագոգ, ԻՏԱԼԻԱ
. Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, ԼԵՀԱՍՏԱՆ
. Հարավսլավիայի ժողովրդական բանակի տուն Շաբաչում, ՍԵՐԲԻԱ
. Սուրբ Գևորգ հունական ուղղափառ եկեղեցի, Ալթինոզու / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ
. Անտիոքի Երկաթե դարպաս, Անթաքիա / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

«Եվրոպա Նոստրայի» գործադիր նախագահ, դոկտոր պրոֆ. Հերման Պարզինգերը հայտարարել է. «Ընտրված ժառանգության վայրերը վտանգված են քանդման, ոչ պատշաճ զարգացման, բնական աղետների կործանարար ազդեցության, անտեսման կամ ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս կարճ ցուցակը հրապարակելով՝ ցանկանում ենք աջակցության ուղերձ հղել այն ակտիվիստներին և տեղական համայնքներին, ովքեր խորապես նվիրված են այս վայրերը փրկելուն: Եվրոպայի ժառանգությունը պետք է պահպանվի ոչ միայն որպես մեր ընդհանուր անցյալի վկայություն, այլ նաև որպես կայունության,  համախմբված և խաղաղ ապագայի խթան։

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի դեկան Շիվա Դուստդարն ասել է. «Մշակութային ժառանգությունը եվրոպական ինքնության, գրավչության և տնտեսական աճի համար հիմնական ռեսուրս է: Այս կարճ ցուցակը մեզ հիշեցնում է, թե որքան փխրուն է այդ ժառանգությունը, և որքանով ենք մենք դա ընդունում: Ինստիտուտը մեր վաղեմի գործընկեր Եվրոպա Նոստրայի հետ միասին․ ողջ Եվրոպայում ընդլայնում է այն տեղական համայնքների ջանքերը, որոնք գիտեն, որ մշակութային ժառանգության վայրերը փրկելը կօգնի այլ հրատապ մարտահրավերներ հաղթահարելուն։ Հույս ունենք գալիք սերունդների համար այս տեսարժան վայրերը վերականգնված և պահպանված տեսնել»:

Վերոնշյալ վտանգված ժառանգության վայրերը ընտրվել են միջազգային խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, ամրակայման, նախագծերի վերլուծության և ֆինանսական փորձագետներ: 2024 թվականի «7 ամենավտանգված» ծրագրին վայրեր առաջադրել են անդամ կազմակերպությունները, ասոցացված կազմակերպությունները կամ Եվրոպա Նոստրայի առանձին անդամները, ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:

Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր վայրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելն ու մշակութային արժեքը, ինչպես նաև այն լուրջ վտանգը, որին դրանք այսօր առերեսվում են։ Տեղական համայնքների ներգրավվածության մակարդակն ու պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի հանձնառությունը այս վայրերը փրկելու հարցում կարևորվել են որպես հավելյալ արժեքներ: Ընտրության մեկ այլ չափանիշ էր այս վայրերի ներուժը՝ որպես կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթան:

Եվրոպայում 2024 թվականի «7 ամենավտանգված» ժառանգության վայրերի վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին։

«7 ամենավտանգված» ծրագիրը քաղաքացիական հասարակության՝ Եվրոպայի վտանգված ժառանգությունը փրկելու արշավի մի մասն է կազմում: Այն բարձրացնում է հասարակության իրազեկվածությունը, տալիս է անկախ գնահատականներ և հետագա գործողությունների առաջարկներ է անում: 2013 թ.-ին մեկնարկած այս նորարարական ծրագիրը վարում է Եվրոպա Նոստրան՝ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ունի նաև Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությունը: Ծրագրի մեկնարկից ի վեր ընտրվել են վտանգի տակ գտնվող 56 հուշարձաններ և ժառանգության վայրեր Եվրոպայի 31 երկրներից:

«Եվրոպա Նոստրան» եվրոպական քաղաքացիական հասարակության ձայնն է, որը նվիրված է մշակութային և բնական ժառանգության պահպանմանն ու տարածմանը: Ժառանգության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա է։ Աջակցում է պետական մարմինների, մասնավոր ընկերությունների և անհատների լայն ցանցին, որն ընդգրկում է ավելի քան 40 երկիր: Եվրոպայի ամենամեծ և ժառանգության ոլորտի ամենաներկայացուցչական ցանցն է և սերտ հարաբերություններ է պահպանում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների հետ:

Եվրոպա Նոստրան» իրականացնում է Եվրոպայի վտանգված հուշարձանները, վայրերը և լանդշաֆտները փրկելու քարոզարշավ՝ մասնավորապես «7 ամենավտանգված» ծրագրի միջոցով: Եվրոպական ժառանգության մրցանակներով / Եվրոպա Նոստրա մրցանակներով խրախուսում է բարձր որակն ու մեծ վարպետությունը: Եվրոպա Նոստրան ակտիվորեն նպաստում է ժառանգությանն առնչվող եվրոպական ռազմավարությունների և քաղաքականության սահմանմանն ու իրականացմանը՝ եվրոպական կառույցների հետ մասնակցային երկխոսության և Եվրոպական ժառանգության դաշինքի համակարգման միջոցով: «Եվրոպա Նոստրան» ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ընտրված եվրոպական համընկերությունը, որը վարելու է Եվրոպական ժառանգության կենտրոն փորձնական նախագիծը (2023-2025 թթ․): Այն նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված Նոր եվրոպական Բաուհուզ նախաձեռնության պաշտոնական գործընկերն է և հանդիսանում է Կլիմայի ժառանգության ցանցի առաջատար եվրոպական անդամ և աջակից:

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը (EIB-I) ստեղծվել է ԵՆԲ խմբի (Եվրոպական ներդրումային բանկ և Եվրոպական ներդրումային հիմնադրամ) շրջանակներում՝ եվրոպական շահագրգիռ կողմերի և լայն հանրության հետ խթանելու և աջակցելու սոցիալական, մշակութային և ակադեմիական նախաձեռնություններին: Այն ԵՆԲ խմբի համայնքի և քաղաքացիության ներգրավման առանցքային հենասյունն է: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել http://institute.eib.org կայքում։

«Ստեղծագործ Եվրոպան» ԵՄ ծրագիր է, որն աջակցում է մշակութային և ստեղծագործական հատվածներին՝ հնարավորություն տալով մեծացնելու իրենց ներդրումը եվրոպական հասարակությունում, տնտեսությունում և կենսամիջավայրում: Ծրագիրը 2021-2027 թվականների համար 2,4 միլիարդ եվրո բյուջեով աջակցում է ժառանգության, կատարողական արվեստի, կերպարվեստի, միջգիտակարգային արվեստների, հրատարակչության, կինոյի, հեռուստատեսության, երաժշտության և տեսախաղերի ոլորտների կազմակերպությունների, ինչպես նաև տասնյակ հազարավոր արվեստագետների, մշակութային և տեսալսողական ոլորտի մասնագետների: