Ռուսաստանը և OPEK-ը պայմանավորվել են կայունացնել նավթի գները
Ռուսաստանը և OPEK-ը պայմանավորվել են դադարեցնել նավթի արդյունահանման ծավալների մեծացումը: Տեղեկացնում է oxu.az կայքը` հղում անելով Bloomberg-ին:
Քաթարի մայրաքաղաք Դոհայում Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հանդիպել է OPEK-ի անդամ մի քանի երկրների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել մինչև հունվարի 11-ը առկա նավթի արդյունահանման ծավալները և չավելացնել արդյունահանումը: Այս որոշմանը կողմ է եղել նաև Սաուդիան Արաբիան:
Սա նախատեսում է նավթի գների կայունացում, իսկ պահանջարկի ավելացման դեպքում գների բարձրացում: