Արագած Ախոյանն ազատ է արձակվել
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել, նրա վերաբերյալ դատավճիռ է կայացվել։
Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր` 2023 թ. հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի, Արագած Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ Արագած Ախոյանն անձանց նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: