«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումը
Քաղաքականություն

Թակարդ 1 և դրա լուծումը․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.
 
Մեզ առաջիկայում «պատմական նոր իրողություններ» պարտադրելիս կիրառելու են հին, փորձված նարատիվները, և մենք պատրաստվում ենք դիմակայել դարձյալ հին մեթոդներով, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս։ Հանրային առողջացման և կոնսոլիդացիոն տրամադրությունների դեմն առնող առանցքային թակարդը նախկինի ու ներկայի կռիվն է, ու նաև դրա մի տարատեսակը՝ «ներնախկինականը»։

Կա պատմական անհրաժեշտություն` դադարեցնելու անցյալի և ներկայի կռիվը։ Եթե ուզում ենք կասեցնել պետականության սրընթաց անկումը, սա պետք է արվի։ Բայց սրա գիտակցումը միայն բավարար չէ։ Պետք է գտնել մեխանիզմը, հարցի կիրառական կողմը։ Դա բարդ խնդիր է, որովհետև բազմաթիվ նրբերանգներ կան՝ միտումնավոր կամ անգիտակցաբար հյուսած, կա ծանր ֆոն, բազմամյա նեղվածություն ու պարտադրված նարատիվ։

Այն անհատները, ուժերը, միավորները, որոնք զգում են պատասխանատվություն,  ստանձնում են առաքելություն, հայտ են ներկայացնում գալիք սոլիդ իշխանություն (կամ իշխանության մաս) լինելու, պարտավոր են հստակ ձևակերպել իրենց դիրքորոշումը՝ երեք հիմնական թակարդների նկատմամբ, և ոչ թե խուսափել դրանցից։ Խուսափելով (ինչը 4-5 տարի է՝ արվում է)՝ նախաձեռնությունը փոխանցում են իշխանությանը, որն էլ ամենագռեհիկ ձևով դրանից օգտվում է։

Պետք է մի կետից սկսել քանդել գորդյան հանգույցը։

Անկախ Հայաստանի առաջին փուլում մենք եղել ենք հաղթած պետություն, և այդ հանգամանքը միավորում է բոլոր գիտակից մարդկանց, այդ թվում՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահներին։ Մենք պիտի ֆիքսենք սա, և պայմանավորվենք, որ այս իշխանություններին մերժելուց հետո հաջորդ կառավարության առաջին քայլերից մեկը լինելու է հաղթած պետության՝ Հայաստանի երեք նախկին նախագահներին պետության բարձրագույն կոչման արժանացնելը։ Այստեղ պետք է մի կողմ դնենք բոլոր տեսակի անհատականացված (օբյեկտիվ և սուբյեկտիվ) մոտեցումները։ Սա նախ ազգային հարգանքի ժեստ է՝ դեպի Հայաստանի պատմության, պետականության այն փուլը, երբ մենք արժանապատիվ էինք, հաղթած, ունեինք հայկական Արցախ ու կանխատեսելի պետություն։ Միաժամանակ դա կծառայի որպես երաշխիք՝ երկրի հետագա կայունության, ներքին ցնցումներից զերծ մնալու, նաև երկրի ներքին կայունության և որակի մասին ազդակ կուղարկի միջազգային հանրությանը։

Այս պարզ մոտեցումն ընդունելն արդեն հսկայական կոնսոլիդացիոն հենք կապահովի.

1.     Սրանով կդադարեցվի նախկին նախագահների կողմնակիցների, գաղափարակիցների, թիմերի ներքին անհանդուրժողականությունը։ Դա արդեն  պատմական ատավիզմ է, երբ երկիրն այս վիճակում՝ շարունակում ենք ապրել հին պատկերացումներով։ Թե´ նախկին նախագահներն են փոխվել, թե´ բոլորս ենք փոխվել, թե´ Հայաստանն է փոխվել։ Բոլոր հակասություններով հանդերձ՝ ընդհանուրը, միավորողն ավելի շատ է ու կարևոր, քան՝ տարաձայնությունները։
2.     Սա թույլ է տալու, որ բազմաթիվ նորմալ մարդիկ կարողանան հանդարտ, խելամիտ ձևով համագործակցել՝ թոթափելով 20-30 տարվա կաղապարները։
3.     Սա էապես կփոխի մթնոլորտը հանրային ակտիվ շրջանակներում և, հետևաբար, կազդի հանրային տրամադրությունների վրա։ Այն էֆեկտը, որը մենք ուզում էին ստանալ երեք նախկին նախագահների համագործակցության ֆորմատով, և որը չստացանք, կարելի է ստանալ հակառակ կողմից՝ թիմերից, որպես սկզբունք ընդունելով նրանց ժամանակվա Հայաստանն ըստ արժանավույնս պատվելը։
4.     Այս համատեքստում նույն պետական բարձրագույն կոչմանը պետք է արժանանա ՀՀ առաջին վարչապետՎազգեն Մանուկյանը։
 
Կարելի է վստահ լինել, որ այս պարզ մոտեցումը բերելու է նկատելի արդյունքի՝ որպես ազգային կոնսոլիդացիայի ուղերձ՝ պետականության շուրջ։ Կարելի է վստահ լինել նաև, որ իշխանությունն ամեն կերպը խոչընդոտելու է, որովհետև իր սարքած թակարդներից դուրս գալը նշանակում է իր ավարտը։ Բայց մեզ բոլորիս պատմությունն առաջիկայում դնելու է ընտրության առաջ, ու ճիշտ կլինի, որ դա անենք գրագետ։

Հաջորդ անգամ կխոսեմ մյուս թակարդի մասին՝ թալանի»։