Մենք պատերազմի չենք ձգտում Իրանի հետ. Քիրբի
Վաշինգտոնը չի ձգտում պատերազմի կամ զինված հակամարտության Թեհրանի հետ, լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք պատերազմի չենք ձգտում Իրանի հետ»,- ասել է Քիրբին այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը մտածում է Իրանին հարվածելու մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Իրանին գաղտնի հարվածելու հնարավորությունը, այդ թվում՝ իրանցի պաշտոնյաներին, այն բանից հետո, երբ Հորդանան-սիրիական սահմանին գտնվող ամերիկյան բազայի վրա հարձակում է տեղի ունեցել: