Իսրայելում պաշտոնապես հայտարարել են, որ առաջիկայում կսկսվի ռազմական գործողություն Լիբանանի հետ սահմանին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է ռազմական գործողության Լիբանանի հետ սահմանին։
Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Գալանտի խոսքով՝ ռազմական անձնակազմն ու տեխնիկան տեղափոխվել են Իսրայելի հյուսիս՝ լիբանանա-իսրայելական սահման։ Նախարարը վստահեցրել է, որ մոտ ապագայում ռազմական գործողություններ կսկսվեն։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ թիրախային հարվածներ են հասցվել լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման դիրքերին։