Նիգերի գյուղերից մեկի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ
Ավելի քան 20 մարդ է զոհվել Նիգերի արևմտյան Թիլաբերի շրջանի գյուղերից մեկի վրա ջիհադիստների կողմից ենթադրաբար հարձակման հետևանքով:
Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական աղբյուրները:
Ինչպես նշվում է, հարձակումը տեղի է ունեցել կիրակի օրը։
«Ցավոք, Մոտոգատա գյուղում հարձակման հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ մի քանի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկներ», - գործակալությանը հայտնել է տեղի պաշտոնյան: