ԱՄՆ-ն կպատասխանի Իրանին. Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լուսանկար է հրապարակել իր թիմի անդամների հետ Հորդանանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քննարկումից:
«Այսօր իմ ազգային անվտանգության թիմի անդամները սենյակում ինձ զեկուցեցին Հորդանանի հյուսիս-արևելքում ամերիկացի զինվորականների վրա հարձակման հետ կապված վերջին զարգացումների մասին:
Ինչպես ես ասել եմ, մենք բոլոր պատասխանատուներին պատասխանատվության կենթարկենք մեր ընտրած ժամանակին և կարգով»,- ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։